շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մենք ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների մասին հարցին կվերադառնանք միայն Ադրբեջանից համապատասխան ազդանշան ստանալուց հետո. Պակիստանի վարչապետ

Մենք ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների մասին հարցին կվերադառնանք միայն Ադրբեջանից համապատասխան ազդանշան ստանալուց հետո. Պակիստանի վարչապետ

Պակիստանը Հայաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերություններ չունի։ Այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ նա հավելել է, որ Պակիստանը ՛՛կարող է վերադառնալ այդ հարցին միայն Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո՛՛։

՛՛Եվ միայն այն դեպքում, եթե մենք համապատասխան ազդանշան ստանանք Ադրբեջանից՛՛,-ընդգծել է Շարիֆը:

 

  • Կիսվել: