ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մենք Հայաստանում ենք, որպեսզի լսենք, հասկանանք` ինչ ակնկալիքներ եւ ցանկություններ կան մեզանից. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ

Մենք Հայաստանում ենք, որպեսզի լսենք, հասկանանք` ինչ ակնկալիքներ եւ ցանկություններ կան մեզանից. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ

Մեր այցի կարեւորությունը Հայաստան կայանում է նրանում, որ մենք եկել ենք լսելու ու հասկանալու, թե ինչ կարող ենք անել, ինչ է ակնկալվում մեզանից: Այս մասին այսօր Երևանում ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին` պատասխանելով այն հարցին, թե ինչ գործուն աջակցություն կարող է ցույց տալ ԱՄՆ Հայաստանին ստեղծված իրավիճակում:

«Տնտեսական, անվտանգային հարցերով մենք այսօր խոսեցինք ՀՀ ԱԺ նախագահի հետ: Առաջ քաշվեց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրերին Հայաստանի միանալու հարցը, պաշտպանության ոլորտում մեր համագործակցության հեռանկարները, մենք այստեղ ենք, որպեսզի լսենք, հասկանանք` ինչ ակնկալիքներ եւ ցանկություններ կան»,- ասաց նա:

  • Կիսվել: