ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մենք հայ ժողովրդի կողքին ենք․ ԱՄՆ դեսպանատուն

Մենք հայ ժողովրդի կողքին ենք․ ԱՄՆ դեսպանատուն

Այսօր առավոտյան ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռայան Քեմփբելը և Ռազմական կցորդ Սքոթ Մաքսվելը ծաղկեպսակ դրեցին Երկրորդ աշխարհամարտի հուշահամալիրում։

«Մենք հայ ժողովրդի կողքին ենք՝ հիշելով Երկրորդ աշխարհամարտի ողբերգությունները և դրան հաջորդած, շատերի համար, ազատության երկար ճանապարհը։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր ի հեճուկս բռնապետության ոտքի կանգնեցին հանուն մարդկության ու ազատության»,- ասված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: