շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք հասնում ենք մեր ուզածին». Ալիև

«Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք հասնում ենք մեր ուզածին». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Կովսական: Այնտեղ նա ծանոթացել է օդանավակայանի կառուցման աշխատանքներին և նշել. ՛՛Դուք գիտեք, որ խորհրդային տարիներին Զանգիլան օդանավակայան չկար: Բայց այժմ լինելու է ոչ թե ուղղակի օդանավակայան, այլ միջազգային օդանավակայան, և Կովսականը կդառնա մեր երկրի տրանսպորտային լոգիստիկայի կենտրոնը՛՛:

Ալիևը նաև ասել է. ՛՛Այստեղից անցնում է Զանգեզուրի միջանցքը, կառուցվում է երկաթուղի, կառուցվում է Հորադիզ-Աղբենդ մայրուղին: Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք հասնում ենք մեր ուզածին՛՛:

Բացի այդ՝ Ադրբեջանի նախագահը մեղադրել է հայ ժողովրդին ՛՛արտասահմանյան ընկերությունների հետ անօրինական կերպով Վեժնալի ոսկու հանքավայրը շահագործելու՛՛ մեջ:

Այս առնչությամբ նա ասել է. ՛՛Հայերն արտասահմանյան ընկերությունների հետ անօրինական կերպով շահագործել են Վեժնելի գյուղում ոսկու հանքավայրը: Մենք սկսել ենք այս արտասահմանյան ընկերություններին դատի տալու գործընթացը՛՛:

  • Կիսվել: