ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մենք հարգում ենք եկեղեցու դիրքորոշումը, բայց համակարծիք չենք ու համամիտ չենք, կրթության կազմակերպումը պետության գործն է. ԿԳՄՍ նախարար

Մենք հարգում ենք եկեղեցու դիրքորոշումը, բայց համակարծիք չենք ու համամիտ չենք, կրթության կազմակերպումը պետության գործն է. ԿԳՄՍ նախարար

Ես որևէ դիրքորոշում և կարծիք երբևէ չեմ արտահայտում եկեղեցու մասին, որովհետև, առաջին հերթին, կարծում եմ, որ բոլորովին դրա անհրաժեշտությունը չկա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան մամուլի ասուլիսում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայ եկեղեցին դեմ է արտահայտվել «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագրքին եւ կոչ է արել հետ կանչել այն դպրոցներից:

«Եկեղեցին ունի իր դիրքորոշումը, դա նոր չէ: Ես բազմիցս նախարարության դիրքրոշումը հայտնել եմ, մենք հարգում ենք եկեղեցու դիրքորոշումը, բայց համակարծիք չենք ու համամիտ չենք, կրթության կազմակերպումը պետության գործն է:

Պետությունը հաշվի է առնում մասնագիտական կարծիքները և կազմակերպում մանկավարժական այն մոտեցմամբ, որը տալիս է արդյունք, մնացյալ ամենը, իհարկե լսվում է հաշվի առնվում, բայց բոլորովին պարտադիր չի, որ դա ազդի պետական քաղաքականության վրա:

Եկեղեցին գրավոր նամակ է ուղարկել, գրավոր նամակը ինչպես մյուս բոլոր դիտարկումները, որոնք պիտի արտացոլվեն իմ նշած փաստաթղթում, կլինեն այդտեղ, իհարկե»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նա ընդգծեց, որ դասագրքերի վերաբերյալ մասնագետները կտան կարծիք, որը կլինի ճիշտ, որն էլ կներառվի դասագրքում:

  • Կիսվել: