կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Մենք հախուռն հարաբերություններ ենք հաստատում Թուրքիայի հետ. Թագուհի Թովմասյան

Մենք հախուռն հարաբերություններ ենք հաստատում Թուրքիայի հետ. Թագուհի Թովմասյան

Հայ-թուրքական հարաբերությունների ստեղծումը շատ բարդ ու բազմաշերտ է, որովհետեւ  մենք դրանք զարգացնելուց առաջ պետք է մեր անվտանգային միջավայրն ապահովենք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Օրինակ, մենք չգիտենք, վաղը մեր գյուղատնտեսությունը ինչ ծավալներ  ունենալու եւ արդյոք թուրքական լոլիկը չի ողողելու հայկական շուկան եւ Հայաստանում հրաժարվեն գյուղատնտեսության այդ ճյուղից: Սա մի օրինակ է եւ այդպիսի օրինակները բազմաթիվ են: Այսինքն սկսած պարենային անվտանգությունից, վերջացվրած տնտեսական անվտանգությամբ մենք պետք է այդ բոլոր ծրագրերը մշակած լինենք եւ պատրաստ լինենք այդ ռիսկերին: Իսկ թե ինչպես են այդ ռիսկերը չեզոքացել, որեւէ մեկին հայտնի չէ: Հանրային դիսկուրսում, իշխանության քայլերի մեջ ես այդպիսի բան չեմ տեսել: Մտածում եմ, որ մենք հախուռն հարաբերություններ ենք հաստատում Թուրքիայի հետ՝ շատ լավ հասկանալով, որ նրանք կարող են մեզ բոլոր իմաստներով կլանել»,-ասաց Թագուհի Թովմասյանը:

  • Կիսվել: