շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մենք գալիս ենք իշխանություն վերցնելու, Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա վարչապետ. Մելքումյան

Մենք գալիս ենք իշխանություն վերցնելու, Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա վարչապետ. Մելքումյան

Մենք 15 տարի խորհրդարանում ենք, միշտ եղել ենք երկրորդ քաղաքական ուժը, հիմա մեր հերթն է, մենք ենք գալու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ ընտրություններին մասնակցելու են միայնակ:

«Մենք գալիս ենք հաղթելու, իշխանություն վերցնելու, Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա հստակ պետության ղեկավար»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանին պատկերացնում որպես բանակցող, Մելքումյանն ասաց՝ շատ լավ. «Միանշանակ շատ բարձր եմ գնահատում: Գագիկ Ծառուկյանը բարձր հեղինակություն ունի և՛ ԵԱՏՄ-ում, և՛ Եվրոպայում, և՛ այլ երկրներում, և՛ Չինաստանում»:

Ինչ վերաբերում է Ծառուկյանի ընկերների կողմից ադրբեջանամետ հայտարարություններին, ԲՀԿ-ական պագամավորն ասել է, որ ամեն պետության ղեկավար իր ազգային շահերն է սպասարկում. «Մենք գնում ենք հաղթելու, Գագիկ Ծառուկյանը հստակ հայտ է ներկայացնում դառնալու պետության ղեկավար, վարչապետ, հիմա ԲՀԿ-ի հերթն է»:

  • Կիսվել: