շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Մենք էլ համբերություն ունենք». Լենա Նազարյանը` Թագուհի Թովմասյանին «իդիոտկա» անվանելու մասին

«Մենք էլ համբերություն ունենք». Լենա Նազարյանը` Թագուհի Թովմասյանին «իդիոտկա» անվանելու մասին

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն այսօր Ազգային ժողովում «իդիոտկա» անվանեց «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Թագուհի Թովմասյանին, որն իր ելույթում քննադատեց իշխանության ներկայացուցիչների վերաբերմունքը և դիրքորոշումը` պարկերում ու նկուղում հայտնված զինվորականների դիերի դեպքի վերաբերյալ։

Նրա ելույթից հետո Նազարյանը ցածրաձայն ասաց` «իդիոտկա», բայց քանի որ խոսափողը միացված էր, նրա ասածը լսվեց դահլիճում։

Իր հաջորդ ելույթում Թովմասյանը պահանջեց, որ Նազարյանը հրապարակավ ներողություն խնդրի։

«Հայաստանում դիակներ են պղծվել, ու դուք փոխարենը ամաչեք, վատ զգաք ձեզ, վիրավորում եք քննադատության համար», – ասաց նա։

Լենա Նազարյանն էլ արձագանքեց, որ եթե չի խոսում իր զգացմունքներից, չի նշանակում, որ ոչինչ չի զգում։

«Մենք էլ ենք մարդ, մենք էլ համբերություն ունենք», – ասաց նա և ներողություն չխնդրեց։

ԱԺ նիստի ընդմիջմանը Լենա Նազարյանը հայտնեց, որ ներողություն չի խնդրելու.

«Թող Թագուհի Թովմասյանը ներողություն խնդրի, որ եկել է մեր խմբակցություն, մեր ցուցակ, առաջին իսկ հարմար պահին մեր երեսին դուռը շրխկացնելու ու այլ ցուցակ գնալու համար, այնտեղից օգուտներ ստանալու ու երևի հաջորդ ցուցակ գնալու համար: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լենա Նազարյանը՝ նշելով որ ներողություն չի խնդրելու պատգամավորից «իձիոտկա» անվանելու համար»։

  • Կիսվել: