երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Մենք եղբայրությունը վերականգնելիս ենք ձախողվել, այդ եղբայրությանը երևի ավելի մեծ նշանակություն ենք տվել, քան ոմանց պատժելու անհրաժեշտությանը․ Փաշինյան

Մենք եղբայրությունը վերականգնելիս ենք ձախողվել, այդ եղբայրությանը երևի ավելի մեծ նշանակություն ենք տվել, քան ոմանց պատժելու անհրաժեշտությանը․ Փաշինյան

Հեղափոխության օրերից վատ հիշողություն չունեմ, քանի որ, ի վերջո, հաղթեցին միասնությունը և համերաշխությունը: Այդ մասին Տիգրան Մեծի պողոտայում երթի ժամանակ «Լուրերի» թղթակցի հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ մոտ 3 երեք տարի առաջ հենց այս վայրում առևանգեցին իրեն՝ հեղափոխության առաջնորդին: 

«Ոստիկանության և ԱԱԾ այն աշխատակիցները, որոնք այդ օրը մասնակցում էին ինձ առևանգելու օպերացիային, այսօր էլ շարունակում են ծառայել, և ես դժգոհ չեմ, որ մենք բոլորին հնարավորություն տվել ենք, որ եղբայությունը վերականգնենք: Եվ մենք եղբայրությունը վերականգնելիս ենք ձախողվել, այդ եղբայրությանը երևի ավելի մեծ նշանակություն ենք տվել, քան ոմանց պատժելու անհրաժեշտությանը: Ժողովուրդն այդ առումով մեծ հիասթափություն ունի, բայց ես չեմ փոշմանել, քանի որ այն, ինչ խոստացել ենք հրապարակում՝ սիրո և համերաշխության հեղափոխություն, հավատարիմ ենք մնացել՝ նույնիսկ ընդդեմ մեր քաղաքական շահերի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: