ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան. Նաիրա Զոհրաբյան

Մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հակասահմանադրական է համարում «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկում է դադարեցնել իր լիազորությունները:

«Սա քաղաքական հաշվեհարդար է ԲՀԿ-ի հանդեպ, քաղաքական հաշվեհարդար է իմ հանդեպ»,- ասաց Զոհրաբյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ:

Զոհրաբյանը նաև նշեց, որ այս ամենի մասին տեղեկացված են միջազգային կառույցները:
 

«Անպայման լինելու են միջազգային կառույցների և Ռուսաստանի մեր գործընկերների արձագանքը: Հենց այսօր մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան»,- տեղեկացրեց Զոհրաբյանը: 

  • Կիսվել: