կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մենք դատավորների և ընդհանրապես պաշտոնյաների աշխատավարձը առաջին հերթին բարձրացնում ենք քաղաքացիների համար․ վարչապետ

Մենք դատավորների և ընդհանրապես պաշտոնյաների աշխատավարձը առաջին հերթին բարձրացնում ենք քաղաքացիների համար․ վարչապետ

Մենք դատավորների աշխատավարձերը բարձրացնում ենք թոշակների ու նվազագույն աշխատավարձերի բարձրացումից հետո, բայց այնուամենայնիվ ուզում եմ շեշտել, որ մենք դատավորների և ընդհանրապես պաշտոնյաների աշխատավարձը առաջին հերթին բարձրացնում ենք քաղաքացիների համար։

Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քաղաքացիներն են, որ օգտվում են պաշտոնյաների ծառայությունից։ Դատական համակարգում աշխատավարձի բարձրացումը մեր շարունակական քաղաքականությունն է։ Ժամանակին, երբ ստեղծում էինք Հակակոռուպցիոն դատարանը, այդ դատարանի աշխատավարձերի նոր սանդղակ էինք սահմանում։

Այն ժամանակ կար մտահոգություն, որ անհամաչափություն ենք ստեղծում, բայց այդ նշաձողը սահմանում էինք հետագայում այլ օղակներում այդ աստիճանին հասնելու համար, ինչը ըստ էության անում ենք»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց նաև, որ շուտով կանդրադառնան նաև Վերաքննիչ դատարանների դատավորների աշխատավարձերի բարձրացմանը՝ կախված բյուջետային հանարվորություններից:

  • Կիսվել: