չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մենք չենք կարող և բարոյական իրավունք չունենք մի կողմ քաշվելու. Սերժ Սարգսյան

Մենք չենք կարող և բարոյական իրավունք չունենք մի կողմ քաշվելու. Սերժ Սարգսյան

«Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի հուշագրի ստորագրմամբ կմեկնարկի այս փուլի մեր պատվի գործը։ Այս մասին հուշագրի ստորագրումից առաջ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։

«Այն է՝ առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի շնորհիվ հեռացնել պետության կառավարումը ձախողած, ժողովրդի ապագան և պետականությունը վտանգի տակ դրած պատվազուրկ և կապիտուկյանտ իշխանություններին, վերականգնել ՀՀ լիրաժեք ինքնիշխանությունը, վերադարձնել մեր ժողովրդին իր հայրենիքում խաղաղ ապրելու, անվտանգ և արժանապատիվ արարելու իրավունքն ու վաղվա օրվա նկատմամբ հավատը։

Մենք չենք կարող և բարոյական իրավունք չունենք մի կողմ քաշվելու և անտարբեր հետևելու պետության կործանման ընթացքին։

Աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները, գրեթե ամենուր լարվածության աճը, մեր հարևանությամբ տեղի ունեցող իրադարձությունները, մեզ անմիջականորեն սպառնացող վտանգները և այս ամենի ֆոնին Հայաստանի գործող իշխանությունների անտարբեր վարքագիծը լավատեսության ոչ մի հիմք չեն տալիս հուսալու, որ նման պայմաններում մենք այսօր կկարողանանք գրագետ, ճիշտ հաշվարկված քայլերով կանխել վերահաս նոր վտանգը, դուրս գալ կործանարար շրջափուլից և պետության ընթացքը տեղափոխել անվտանգ ու զարգացման հեռանկար ունեցող ռելսերի վրա»։

Սերժ Սարգսյանն ասաց, որ դա հնարավոր է, միանգամայն հնարավոր է՝ առանց իշխանությունը զավթած պոպուլիստների, որոնք պետությունը լայն քայլերով տանում են դեպի վերջնական կործանում։

  • Կիսվել: