Մենք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց միշտ գործելու ենք հանուն ՀՀ շահի. Փաշինյան (տեսանյութ)
Ռուսաստանի շահերին վնասելը չկա, չի եղել ու չի լինելու մեր օրակարգում. դա բացառված է, որեւէ մեկը չի կարողանալու մեզ ներքաշել Ռուսաստանի դեմ գործելու տրամաբանության մեջ։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք Ռուսաստանի հետ չենք կռվելու։ Ես շատ ուղիղ ու ջերմ հարաբերություններ ունեմ Պուտինի եւ Միշուստինի հետ, սա մեր ռազմավարությունն է, մենք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց միշտ գործելու ենք հանուն Հայաստանի Հանրապետության շահի։ Այստեղ կարող են հատումներ լինել, սակայն, չենք կարող ասել, որ մենք ի հեճուկս Հայաստանի գործելու ենք Ռուսաստանի կամ որեւէ այլ երկրի շահի համար։
Ռուսաստանցի գործընկերներին ասել եմ՝ 2020թ.–ի օգոստոսի 8–ին ստորագրել ենք մի բան, որը առաջարկել ենք Ռուսաստանին նախորդ 5 տարիներին, մենք 5 բառ ենք ուզել ընդամենը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անխախտելիություն։ Դրեք այդ 5 բառը եւ ես ցանկացած պահի ստորագրել՛՛։


