չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մենք չենք աջակցում Հայաստանին Ադրբեջանի դեմ. ՄԱԿ-ում ՌԴ դեսպան

Մենք չենք աջակցում Հայաստանին Ադրբեջանի դեմ. ՄԱԿ-ում ՌԴ դեսպան

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան "իրականությանը չհամապատասխանող" է անվանել այն պնդումները, թե Ռուսաստանն ու Թուրքիան աջակցում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարբեր կողմերին:

"Այո, Թուրքիան միանշանակ սատարում է Ադրբեջանին։ Մենք դա գիտենք։ Բայց դա չի նշանակում, որ մենք մյուս կողմում ենք ՝ աջակցելով Հայաստանին Ադրբեջանի դեմ։ Դա այդպես չէ ։ Մենք պաշտպանում ենք ռազմական գործողությունների արդար կարգավորումն ու դադարեցումը", - ասել է Նեբենզյան, որի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը ։

Դիվանագետն ասել է նաեւ, որ" Մոսկվան դեռեւս չի տեսնում երկխոսության պատրաստակամություն Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից՛՛ եւ հույս է հայտնել, որ ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը "կփոխի այդ իրավիճակը":

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: