ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մենք չենք կարող ժխտել Ռուսաստանի դերը․ նրանք տարածաշրջանի մաս են․ Հաջիև

Մենք չենք կարող ժխտել Ռուսաստանի դերը․ նրանք տարածաշրջանի մաս են․ Հաջիև

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը ծավալուն հարցազրույց է տվել «Arab News»-ին՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, խաղաղության գործընթացին, բանակցություններին և ընթացիկ իրավիճակին։ 

Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի բանակցությունների հարթակներին Հաջիև շեշտել է, որ կան տարբեր հարթակներ և իրենք  նախապատվություն չենք տալիս մեկին կամ մյուսին։

«Մեր մոտեցումն այն է, որ ողջունում ենք ցանկացած մեկի ցանկությունը՝ իր ներդրումն ունենալ իրական խաղաղության հաստատման համար: Մի կողմից առկա է բրյուսելյան գործընթաց, որին օժանդակում է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը, ինչը շատ գնահատելի է: Այդ հարթակում են ստեղծվել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման խորհրդի շուրջ խաղաղության պայմանագրի բանակցությունների կարևոր տարրերը։

Մենք բարձր ենք գնահատում նաև ԱՄՆ կառավարության և, մասնավորապես, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի անձնական ներգրավվածությունը խաղաղության պայմանագրի քննարկումներին։ Նրանք շատ բան են արել։

Մենք չենք կարող ժխտել նաև Ռուսաստանի դերը։ Նրանք նույնպես նպաստում են գործին, քանի որ տարածաշրջանի մաս են և պատմական հարաբերություններ ունեն և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ»։

  • Կիսվել: