շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մենք չափից շատ համառորեն չենք առաջարկելու մեր ծառայությունները. Լավրովը՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործում ՌԴ-ի միջնորդության մասին

Մենք չափից շատ համառորեն չենք առաջարկելու մեր ծառայությունները. Լավրովը՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործում ՌԴ-ի միջնորդության մասին

Ռուսական կողմը պատրաստ է կազմակերպել խաղաղ պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները, սակայն շատ չի պնդի, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք հաստատել ենք մեր պատրաստակամությունը հնարավորություններ ընձեռել նման հանդիպումները շարունակելու համար»,- ասել է նա Ադրբեջանի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանելով Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ-ների ՝ խաղաղության պայմանագրի շուրջ հանդիպման հարցը:

Նախարարը հավելել է, որ «ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, հայկական կողմն ասել է, որ նույնպես չի առարկում, բայց դեռ վերջնական համաձայնություն չի տալիս»:

«Չեմ կարծում, որ մենք չափազանց համառ կլինենք մեր ծառայություններն առաջարկելու հարցում, բայց երկու կողմերն էլ քաջատեղյակ են դրանց մասին»,- հավելել է Լավրովը։

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված էր Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը հայտնել էր հանդիպմանը չմասնակցելու որոշման մասին՝ պատճառաբանելով՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակումը:

  • Կիսվել: