երկուշաբթի, փետրվար 17
17 / 2 / 2025
Մենք բոլոր ուղղություններով մեր ռուս, ԵԱՏՄ գործընկերների հետ սերտ, բնականոն աշխատում ենք. Միրզոյան

Մենք բոլոր ուղղություններով մեր ռուս, ԵԱՏՄ գործընկերների հետ սերտ, բնականոն աշխատում ենք. Միրզոյան

Մեր Սահմանադրությունն ասում է հետևյալը՝ եթե կա որևէ առաջարկ, որի տակ 50 հազար մարդ ստորագրում է, գալիս է ԱԺ: Հետո ասել եմ՝ կառավարությունը պարտավոր է ռեակցիա տալ, դիրքորոշում հայտնել՝ դեմ է այդ օրենքի ընդունմանը: Մեր կառավարությանը կողմ է արտահայտվել այդ օրենքի ընդունմանը և տրամաբանական կլինի, որ կառավարող մեծամասնությունը՝ իշխանական ֆրակցիան, ըստ այդմ քվեարկի: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժաամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին այն մասին, թե ինչպես ենք անդամակցելու ԵՄ-ին, եթե ԵԱՏՄ-ի հետ առկա են տնտեսական կապեր:

Միրզոյանը, մասնավորապես, նշեց. «Շատ տրամաբանական է, որ կառավարող մեծամասնությունը քվեարկի այնպես, ինչպես իր կառավարությունը խորհուրդ է տալիս, և դա միայն այս օրենքին չի վերաբերում: Հաջորդիվ հնչել է հարց լրագրողի կողմից՝ հիմա չե՞ք կարծում, որ դրանից հետո հակասություն է առաջանալու՝ ԵՄ- ԵԱՏՄ, ինչ ժամկետներ են նախատեսվում: Ես ասել եմ՝ կա օրենքի նախագիծ, տառացիորեն մեջբերում եմ՝ ՀՀ-ն սկսում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկ: Օրենքում այլ բան գրված չի, կլինի ուրիշ բան, կհասնեն գործընթացները այլ հանգրվան, կնստենք կհասկանանք՝ որտեղ ենք մեզ տեսնում, երբ ենք մեզ տեսնում, բա՞ն է փոխվում, թե՞ ոչ»:

Նա նաև հավելեց. «Մենք բոլոր ուղղություններով մեր ռուս, ԵԱՏՄ գործընկերների հետ սերտ, բնականոն աշխատում ենք»:

  • Կիսվել: