երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մենք այսօր գտնվում ենք ականապատ դաշտում, և կարող է պարզվել, որ դրանից դուրս գալու միայն մեկ  ճանապարհ կա. Փաշինյան (տեսանյութ)

Մենք այսօր գտնվում ենք ականապատ դաշտում, և կարող է պարզվել, որ դրանից դուրս գալու միայն մեկ ճանապարհ կա. Փաշինյան (տեսանյութ)

Մենք այսօր գտնվում ենք ականապատ դաշտում, եւ այդ ականապատ դաշտից դուրս գալու ճանապարհները շատ չեն, եւ կարող է պարզվել, որ այդ ականապատ դաշտից դուրս գալու միայն մեկ ճանապարհ կա: Այս մասին փետրվարի 10-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Արագածոտնի մարզի նախաձեռնող նիստին ասել է կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իշխող քաղաքական ուժի պարտականությունն է գնահատել իրադրությունը, կիսել հանրության հետ այդ իրադրությունը եւ այդ իրադրությունը հաղթահարելու, կամ այդ իրադրությունից դուրս գալու ուղիներ ցույց տալ, ցույց տալ նաեւ այդ ճանապարհի ռիսկերը, ցույց տալ նաեւ այդ ռիսկերի կառավարման հնարավոր մեթոդները կամ գործիքները, դրա շուրջ ձեւավորել հանրային համաձայնություն»:

Վարչապետն ընդգծել է, որ պետք է ճշմարտության մասին խոսել եւ նշել է, որ ինքը պարտավոր է հանրությանը տեղյակ պահել, որ «եթե սխալ քայլ անենք, պայթելու ենք այդ ականապատ դաշտում»:

 

  • Կիսվել: