երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Մենք այս պատմական հնարավորությունը չպետք է բաց թողնենք. Ալեն Սիմոնյանը՝ Անկարայում

Մենք այս պատմական հնարավորությունը չպետք է բաց թողնենք. Ալեն Սիմոնյանը՝ Անկարայում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Անկարայում տեղի ունեցած ճեպազրույցի մեկնարկին ցավակցություն է հայտնել փետրվարին տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ:

«Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է երկրաշարժը, և պատահական չէր, որ առաջիններից մեկն արձագանքեցինք, և երկու խումբ ուղարկեցինք, որոնք, հատելով հայ-թուրքական սահմանը, ժամանեցին Թուրքիա: Եվ իմ այստեղ գալը նաև նպատակ ուներ ի ցույց դնելու Հայաստանի Հանրապետության կամքը՝ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու իր հարևանների հետ:

Կարծում եմ՝ մենք այս պատմական հնարավորությունը չպետք է բաց թողնենք»,- ասաց նա:

  • Կիսվել: