շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
«Մենք ատելության խոսքը չենք ընդունում». Զեյնալյանը՝ Փաշինյանի՝ «բորդյուր լիզելու» արտահայտության մասին

«Մենք ատելության խոսքը չենք ընդունում». Զեյնալյանը՝ Փաշինյանի՝ «բորդյուր լիզելու» արտահայտության մասին

Մենք ատելության խոսքը չենք ընդունում, որքան էլ դա տեղավորվի նախընտրական կամ ընտրական ժանրի կանոնների մեջ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում  վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությունները, որտեղնա  խոսում է «ասֆալտի դիետայի» եւ «բորդյուր լիզելու» մասին, որն ուղղված է հայ մարդուն:

«Մեր լեքսիկոնի մեջ դա չկա: Մենք քննադատել ենք ատելության խոսքը վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ հնչած, եւ ընդհանրապես, քննադատում ենք ատելության խոսքը: Չենք ողջունում եւ ինքներս մեր բառապաշարում չունենք»,-ասաց նա:

  • Կիսվել: