կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Երեւանի ընտրություններում նվազագույնը 5 ուժ մասնակցում էին հյուսիսային կապիտալով եւ կրեմլյան կառավարումով. Զեյնալյան

Երեւանի ընտրություններում նվազագույնը 5 ուժ մասնակցում էին հյուսիսային կապիտալով եւ կրեմլյան կառավարումով. Զեյնալյան

Երեւանի ավագանու ընտրություններում նվազագույնը 5 քաղաքական ուժ մասնակցում էին հյուսիսային կապիտալով եւ կրեմլյան կառավարումով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանը:

«Նրանք նպատակ էին հետապնդում Երեւանի ավագանիում իշխանությունը վերցնելով, նաեւ անթաքույց այդ մասին հայտարարող ուժեր էլ կային, որ Հայաստանը տեսնում էին Թաթարստանի կարգավիճակով: իսկ մյուսները աջակցում էին դրան անմիջականորեն կամ անուղղակիորեն: նոր ընտրությունների դեպքում այդ վտանգը շատ վոելի իրատեսական ու ռեալ էր լինելու: Այդ դրանով է, որ մենք թույլ չենք տալիս, որ Հայաստանը, Երեւանը ցնցվի եւ ենթարկվի գուբերնիա դառնալու ռիսկին»,-ասաց նա:

  • Կիսվել: