չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Մենք արտահերթ ընտրություններ չենք պլանավորում իրականացնել․ վարչապետ

Մենք արտահերթ ընտրություններ չենք պլանավորում իրականացնել․ վարչապետ

Մեր պլաններում արտահերթ ընտրություններ չկան, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ արտահերթ ընտրության նախապատրաստության մասին խոսակցություններ եղել են միշտ, այդտեղ նորություն չկա: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

՛՛Մենք արտահերթ ընտրություններ չեն պլանավորում իրականացնել՛՛,-ասաց նա:

Փաաշինյանն անդրադարձավ սոցցանցերում իր ակտիվության մասին խոսակցություններին՝ ասելով․ ՛՛Կարծում եմ՝ դա էլ ավելի մեծ թափանցիկություն ապահովելու անհրաժեշտությունից է բխում, և ավելի շատ մարդկանց հետ հաղորդակցության մեջ լինելու անհրաժեշտությունից՛՛։

  • Կիսվել: