երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մենք Արցախին մենակ չենք թողնելու․ Ալեն Սիմոնյան

Մենք Արցախին մենակ չենք թողնելու․ Ալեն Սիմոնյան

Արցախի իշխանությունները հայտարարել են, որ արդեն պատրաստ են Ադրբեջանի հետ բանակցությունների, մենք մշտապես ասել ենք, Արցախը պետք է վերադառնա այդ խոսակցություն եւ ուրախ կլինենք, որ այդ մեխանիզմը մենք կարողանանք գտնել  վերադարձնելու համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է Արցախին մենակ թողնելու մասին խոսակցություններին, նա ասաց. «Որեիցե մեկը քաղաքացիներին մենակ չի թողել: Խոսակցություններից վեր կան գործողություններ, այն գործողությունները, որոնք արվում են այսօրվա իշխանությունների կողմից, ապացույցն են նրա, որ մենք Արցախին մենակ չենք թողնելու:

Հարցին, թե ի՞նչ է անելու Հայաստանը, եթե Ադրբեջանը հրաժարվի բանակցել Արցախի հետ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Անելու ենք այն, ինչ արել ենք մինչեւ այս պահը. Արցախի ժողովրդի իրավունքները պահելու, պաշտպանելու և տանելու ենք առաջ, ինչպես եղել է վերջին 30 տարվա ընթացքում», - ասաց Սիմոնյանը։

ԱԺ նախագահը հայտարարեց, որ մշտապես Արցախի իշխանություններն ամեն ինչ իմացել են բանակցային գործընթացի մասին. «Ամեն ստորակետը, ամեն ձեւակերպումը Արցախի իշխանությունները իմացել են»: Նա հավելեց, որ Արցախի իշխանությունները տեղեկացվել ու համաձայնվել են, որ բանակցություններում խոսվի միայն Հայաստանի ու Ադրբեջանի խնդիրներից, որովհետեւ այլ տարբերակ չկար ու չէր կարող լինել. «Ասեմ ավելին, հաճախ մեր Արցախի գործընկերներն են մեզ զգուշացրել, որ մտավախություն ունեն նաեւ Հայաստանի անվտանգության վերաբերյալ: Եկեք մեկընդմիշտ ֆիքսենք, որեւէ քայլ չի արվելու առանց Արցախի որոշման: Այդպիսի բան չկա, որ վարչապետը գիտի, իրենք չգիտեն»:

Հարցին, թե կա՞ հնարավորություն, որ Արցախ-Ադրբեջան բանակցությունների արդյունքում Արցախը կարող է ինչ-որ ինքնավարության հասնել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Իսկ ինչու է տպավորություն ստեղծվում, որ եթե Արցախը բանակցելու է, Հայաստանը որեւէ ձեւով չի խառնվելու: Ես հիմա քաղաքական կամքի մասին եմ խոսում. Մենք Արցախը միայնակ չենք թողնելու»,-ասաց Սիմոնյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: