ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք առաջարկում ենք «ջրել» հարկերը, ցուցաբերել համահարթ մոտեցում․ Նաիրա Զոհրաբյան

Մենք առաջարկում ենք «ջրել» հարկերը, ցուցաբերել համահարթ մոտեցում․ Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ կայացած քննարկման ժամանակ տնտեսական ոլորտում արտակարգ դրության հետևաքները մեղմելուն ուղղված մի քանի առաջարկություններ են ներկայացրել։

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենք առաջարկում են փոքր և միջին ձեռնարկությունների համար «մինիմալ, համահարթ ամնիստիա» կիրառել։

Կառավարության առաջարկը, որ բանկերը անհատական մոտեցում կիրառեն ձեռնարկությունների նկատմամբ, ԲՀԿ-ականները ճիշտ չեն համարում։

«Մենք պետք է նայենք հարկայն արձակուրդները, քանի որ այսօր շրջանառու միջոց չի լինելու։ Մենք պետք է հարկային արձակուրդ, հարկային ամնիստիա տանք ընկերություններին։ Սա մեր մոտեցումն է։ Բայց մեր հիմնական նպատակը աշխատատեղերը փրկելն է», -հայտարարեց Մելքումյանը։

Գագիկ Ծառուկյանը հետաքրքրվեց՝ այսինքն՝ մոտեցումը պետք է ոչ թե անհատական լինի, այլ գլոբա՞լ, համահարթ ու վերաբերի բոլորի՞ն։ Ի պատասխան Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց․

«Միանշանակ, ոչ թե հարկային հետաձգում, այլ հարկային ամնիստիա։ Այսինքն՝ այդ գումարենրը մարդկային լեզվով ասած, պետք է ջրվեն, կիարռվի համահարթ մոտեցում բոլորի համար։ Դա պոպուլիզմ չէ։ Եթե ասում եք, որ այդքան գումար կա, բերեք բաշխեք այդ գումարները»։

«Մենք մեր ցանկացած առաջարկի համար պատասխանատու ենք, գիտենք բոլոր խնդիրներն ու լուծումները», -հավելեց Ծառուկյանը։

  • Կիսվել: