հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ԵՄ մասնակցությամբ բանակցությունների վերսկսմանը․ Հունաստանի պաշտպանության նախարար

Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ԵՄ մասնակցությամբ բանակցությունների վերսկսմանը․ Հունաստանի պաշտպանության նախարար

Հունաստանն աջակցում է ԵՄ մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների վերսկսմանը. այս մասին իր X-ի միկրոբլոգում գրել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից հետո։

«Այսօրվա մեր հանդիպումը համընկնում է մեծ լարվածության շրջանի հետ ։ Իրավիճակը Կովկասում, իրադարձությունների զարգացումը Ուկրաինական ճակատում, Մերձավոր Արևելքում տարածաշրջանում անկայունության բազմաթիվ օջախներ են ստեղծում։

Հունաստանը հաստատուն դիրքորոշում ունի այս անկայունության վերաբերյալ։ Մենք աջակցում ենք երկխոսությանը ՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքների վրա ։

Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև Եվրոպական միության մասնակցությամբ բանակցությունների վերսկսմանը, որպեսզի տարածաշրջանի ժողովուրդների համար խաղաղության և անվտանգության պայմաններ ձեռք բերվեն: Բնականաբար, ինչպես մեզնից են ակնկալում, մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին»,- գրել է նախարարը ։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հունաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է իր գործընկեր Նիկոս Դենդիասի հետ ու ստորագրել ռազմատեխնիկական ոլորտին առնչվող համագործակցության համաձայնագիր։

  • Կիսվել: