Մելքոնյան Գագիկին կարգի հրավիրեք. Բաքվում գտնվողների մասին չխոսեք. Չափերդ ճանաչեք. Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին
ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստը լարված մթնոլորտում սկսվեց։ Նիստի սկզբում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմեվ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանին.
«Մելքոնյան Գագիկին կարգի հրավիրեք։ Օրերս Մելքոնյան Գագիկը հարցազրույցում խոսել է Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին ու անպատասխանատու հայտարարություններ է արել։ Արգելեք այս թեմայով խոսել»,-ասաց Մանուկյանն ապա դիմեց Նիստին ներկա Գագիկ Մելքոնյանին.
«Մյուս անգամ էդ մարդկանց մասին չխոսես, իրավունք չունես, չխոսես»,-պայանջեց Մանուկյանը։
ՔՊ-ական Վահագն Ալեքսանյան էլ միջամտեց, թե՝ «էդ մարդկանց փուռը տալուց առաջ մտածեիք»։ Ի պատասխան Մանուկյանը նրան էլ սաստեց. «Չափերդ ճանաչեք», սաստեց Մանուկյանը։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ փորձեց հարթել իրավիճակը՝ առաջարկելով վերադառնալ օրակարգին։


