Մեկուսացվածների թիվը կարող է աճել, անհրաժեշտության դեպքում դասերը, հասարակական միջոցառումները կչեղարկվեն. նախարար
Բացառված չէ, որ սահմանափակումներ կմտցվեն հասարակական միջոցառումների անցկացման համար, իսկ դասերը կրկին կչեղարկվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Երեկվա դրությամբ ունեինք 41 անձ Ծաղկաձորում և 6 ընտանիք Երևանում. անձանց թիվը չեմ կարող ասել, բայց քանի որ այս պահին տեղի են ունենում մեկուսացման գործընթացներ. մեկուսացվողների թիվը կավելանա և վերջնական թիվը կհայտարարենք: Չի բացառվում, որ մեկուսացվողների թիվը 10-20-ով աճի»,- խոսելով կորոնավիրուսով հիվանդների հետ շփված և մեկուսացված անձանց մասին՝ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ կառավարության համար ամենից կարեւորը հասարակության առողջությունն է, եւ այդ պատճառով քաղաքական որեւէ հարց չի կանգնեցնի վերոնշյալ սահմանափակումները մտցնելու մասին որոշման ընդունումը:
Նախարարը նշեց, որ անհրաժեշտության դեպքում որոշումները կընդունվեն, եւ հասարակությանն անմիջապես կտեղեկացվի այդ մասին․
«Դպրոցները դասերը մեկ շաբաթով հետաձգվել էին, երբ հայտնի դարձավ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքին մասին: Այդ որոշումը, նախարարի խոսքով, ընդունվեց, որպեսզի «հասարակության հետ վստահելի հարաբերություններ կառուցվի եւ որպեսզի համոզվենք, որ վիրուսի լոկալ տրանսմիսիա չի եղել: Այսօր արդեն հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 3 դեպք, երկրում իրավիճակը փոխվել է, եւ անհրաժեշտության դեպքում դասերը, ինչպես նաեւ հասարակական միջոցառումները կչեղարկվեն»:
Նա նաև հիշեցրեց, որ վարակված անձը հինգ րոպե մեկ կամ երկու օր հետո վարարակիր չի համարվում , որովհետև անհրաժեշտ է վիրուսի մեծ քանակ, որպեսզի այն արտազատվի և ուրիշներին վարակի:


