երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ընդդիմադիրների նախաձեռնած ԱԺ նիստին քվորում չի եղել՝ նիստ չկա․ Ալեն Սիմոնյան

Ընդդիմադիրների նախաձեռնած ԱԺ նիստին քվորում չի եղել՝ նիստ չկա․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր ԱԺ արտահերթ նիստ են հրավիրել։

Ընդդիմադիր խմբակցությունները նիստը նախաձեռնել են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը քննարկելու նպատակով։ Գրանցվել է 33 պատգամավոր, քվորում չի եղել:

«Հարգելի պատգամավորներ, ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավել, քան 4 ժամ»,- ներկայացրեղց ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը և հավելեց՝ «նիստ չկա»:  

 

  • Կիսվել: