ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեկնարկել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումը

Մեկնարկել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումը

Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։

Այս մասին Twitter-ի իր էջում հրապարակում է արել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Բանակցությունների թեման Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումն է։

Ավելի վաղ, Բլինքենն ու Բայրամովն են հանդիպել։

Հանդիպումը տեղի է ունեցել Ջորջ Շուլցի անվան Միջազգային հարաբերությունների ազգային ուսումնական կենտրոնում։

 
 
 
 

  • Կիսվել: