ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեկնարկել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը

Մեկնարկել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը

Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը։

Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ թվիթերյան էջը։
 
Հանդիպմանը Հայաստանի կողմի մասնակցում են նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը և այլք։

  • Կիսվել: