երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով

Մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով

Մեկնարկեց ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ: 

Նշենք, որ օրեր ր արաջ ՀՀ-ն Ադրբեջանի կողմից իր պետական սահմանի խախտման հարցով դիմել էր ՀԱՊԿ-ին։ Ի թիվս այլ  հարցերին այսօր պետք է քննարկվի նաև այդ հարցը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարները խորհրդակցել են այս հարցով, ՌԴ-ն արաջարկում է ստեղծել հայ-ադրբեջանական հանձնաժողով սահմանի դեմարկացիայի հարցով։

Մինչդեռ, ՀԱՊԿ կանոնադրության համաձայն, կազմակերպությունը պարտավոր է ռազմական եւ այլ օգնություն տրամադրել այն անդամ պետություններին, որոնք ենթարկվել են երրորդ երկրների ոտնձգություններին, կառույցին դիմելու դեպքում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: