շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը

Մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը

Մեկնարկել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Նշենք, որ տեղի կունենան ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների նեղ կազմով, ապա և ընդլայնված կազմով խորհրդի նիստերը, ինչին կհաջորդի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մամուլի համար հայտարարությունը:

Նիստի օրակարգում են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր: 

Նիստի արդյունքներով նախատեսվում է ստորագրել Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերով ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների 2022-2024թթ. խորհրդատվությունների ծրագիրը:

  • Կիսվել: