Մեկնարկել է Երևանի ավագանու հերթական նիստը (Ուղիղ)
Երեւանի ավագանին այսօր՝ հունիսի 24–ին գումարել է իր հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված է 25 հարց, որից զեկուցվող է միայն երեքը։
Զեկուցվող հարցերից մեկը վերաբերում է «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուն։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել «Ազգային առաջընթաց» խմբակցությունը։
Բանն այն է, որ Արտակ Գալստյանը ավագանու որեւէ նիստի չի մասնակցել, քանի որ տնային կալանքի տակ է։
Մեկ այլ զեկուցվող հարց վերաբերում է 1991–ի սեպտեմբերի 21–ից մինչեւ 2025 թվականը Երեւանի նախկին թաղային համայնքներին և Երևան համայնքին պատկանած դպրոցների եւ մանկապարտեզների տարածքների օտարման գործընթացներն ուսումնասիրող Երևանի ավագանու քննող հանձնաժողով ստեղծելուն։ Հանձնաժողովը կունենա 12 անդամ, յուրաքանչյուր խմբակցությունից 3 անդամ։ Հանձնաժողովը կգլխավորի ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։