երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեկնարկել է  Արմեն Սարգսյանի և Մարիո Դրագիի հանդիպումը

Մեկնարկել է Արմեն Սարգսյանի և Մարիո Դրագիի հանդիպումը

Պետական այցով Իտալիայում գտնվող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 7-ին, հանդիպում է Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիի հետ։

Կառավարության շենքում նախագահ Սարգսյանին դիմավորել են պատվո պահակախմբի ուղեկցությամբ, որից հետո հնչել են Հայաստանի եւ Իտալիայի օրհներգերը։

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը նախօրեին հանդիպել է նախագահ Սերջո Մատարելլայի հետ, որից հետո երկու երկրների նախագահները հանդես են եկել հայտարարություններով։

  • Կիսվել: