չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Մեկնարկել է «Ապագա հայկականը» նախաձեռնության առաջին համաժողովը (ուղիղ)

Մեկնարկել է «Ապագա հայկականը» նախաձեռնության առաջին համաժողովը (ուղիղ)

Երեւանում այսօր՝ մարտի 10-ին, մեկնարկել է առաջին համահայկական քաղաքացիական ասամբլեան՝ «Ապագա Հայկականը» նախաձեռնության առաջին համաժողովը:

«Ապագա Հայկականի» hամաժողովը միջազգայնորեն հայտնի մասնակցային ժողովրդավարության ձեւաչափի առաջին կիրառումն է հայկական իրականության մեջ։ 

«Ապագա հայկականը» հանրային նախաձեռնությունը հիմնադրվել է Նուբար Աֆեյանի, Ռուբեն Վարդանյանի, Ռիչարդ Ազարնիայի, Արթուր Ալավերդյանի եւ այլոց կողմից՝ համախմբելու աշխարհասփյուռ հայության եւ Հայաստանի բարեկամների ջանքերը, փորձն ու գիտելիքները՝ հանուն Հայրենիքի ու Սփյուռքի ապագայի կերտման:

Նախաձեռնությունն արդեն իսկ համախմբել է 110 հազարից ավել համակիրների՝ աշխարհի 108 երկրներից:  

Համաժողովը քննարկելու է «Ապագա հայկականը» նախաձեռնության կողմից սահմանված 15 նպատակներից երեքը՝ «Հայաստան-Սփյուռք միասնականություն», «Պատմական պատասխանատվություն» և «Բնակչության աճ»:  

  • Կիսվել: