ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեկնարկեց «Կոնսոլիդացիա պլյուս մեկ» շարժումը

Մեկնարկեց «Կոնսոլիդացիա պլյուս մեկ» շարժումը

4 ամիս առաջ ստեղծված «Հայոց արարման հավաք» հասարակական կազմակերպությունը սկսում է «Կոնսոլիդացիա պլյուս մեկ» շարժումը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԿ-ի հիմնադիրներից Վարդան Այվազյանը։ Նրա խոսքով՝ ցանկություն ունեն համերաշխության հասնել և «պլյուս մեկ» ասելով` նկատի ունեն Հայ առաքելական եկեղեցուն:

Վարդան Այվազյանը նշեց` շարժման նպատակն է մերժել Հայաստանի հասարարական և քաղաքական կյանքում տիրող կեղծ օրակարգը:

Հայոց արարման հավաք կազմալերպության հիմնական նպատակներն են.

  • Համամարդկային հոգևոր և մշակութային, ինչպես նաև համազգային արժեքների տարածում
  • Հայոց պետականության արարման գործում կարող ուժերի համախմբում
  • Պետական և քաղաքական ինստիտուտների որակականության բարձրացման և կայացման աջակցություն
  • Քաղաքական առողջ երկխոսության և հասարակության համախմբման հարթակի ձևավորում:

2018 թ. Հեղափոխությունը երկրում ձևավորեց հասարակության կողմից իշխանության հանդեպ աննախադեպ վստահության մթնոլորտ, որը սակայն չօգտագործվեց երկրում խորքային և ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնելու համար: Այդ գործընթացներից արդեն անցել է մեկ ու կես տարի, սակայն քաղաքական բանավեճը դրսևորվում է բովանդակության բացակայությամբ և փոխադարձ ժխտողականությամբ և անհանդուրժողականությամբ:

Այսօրվա հավաքի հիմնական նպատակն է մերժել ՀՀ քաղաքական և հասարակական կյանքում տիրող կեղծ օրակարգը, այն է՝ համազգային խնդիրների խեղաթյուրումը, հասարակության բևեռացումը, ատելության մթնոլորտը, պետական ինստիտուտների արժեզրկումը, արտաքին քաղաքական մարտահրավերների ոչ ճիշտ գիտակցումը, իրավունքի և պետության, արդարության և արդարադատության էության տարաբնույթ ընկալումն ու մեկնաբանումը, ժողովրդավարության երևույթի աղավաղումն ու նենգափոխումը, համամարդկային արժեքների և մարդկային գոյի իմաստազրկումը:

Վերոհիշյալ հիմնահարցերը լուծելու նպատակով Հայոց արարման հավաքը կոչ է անում և նախաձռնում ստեղծել կոնսոլիդացիա պլյուս մեկ համապարփակ հարթակը, որն ուղղված է մեր երկրում համալիր հասարակական գործընթացի առողջացմանը, ինչը պետք է կյանքի կոչվի հետևյալ մի շարք առաջնահերթ միջոցառումների իրականացմամբ.

  • Պետականության որակականության բարձրացմանն ուղղված Սահմանադրական փոփոխությունների մշակման միջոցառումների նախաձեռնում:
  • Հասարակության ինքնագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված կրթական ծրագրերի մշակում և իրականացում:
  • Քաղաքական և հասարակական դաշտում գործող սուբյեկտների հետ: կոնսուլտացիաների նախաձեռնում:
  • Ատելության խոսքը, հակաքարոզչությումը բացառող օրենսդրական ակտերի մշակում:

 

  • Կիսվել: