երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Մեկ օրում  «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին սատարելու հայտարարությամբ հանդես եկավ քաղաքական 4 ուժ

Մեկ օրում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին սատարելու հայտարարությամբ հանդես եկավ քաղաքական 4 ուժ

Հունիսի 7 -ին սպասվող համապետական  ընտրություններից առաջ Հայաստանի ներքաղաքական դաշտում ձևավորվում է ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիա Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի շուրջ։ Այս մասին հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։

« Մեկ օրում  «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին սատարելու հայտարարությամբ հանդես եկավ քաղաքական 4 ուժ՝ «Ազատություն», «Կայունություն» «Ժառանգություն» և ՀԺԱՄ կուսակցությունը։ 

Քաղաքական բոլոր ուժերը միակարծիք են, որ  գործող իշխանությունը, իր պարտվողական և ուրացող  քաղաքականությամբ, Հայաստանը կանգնեցրել է կործանման  եզրին և դեռ շարունակում է իր վանգավոր՝ նահահջի, համակերպման և ուրացման  ուղին, ժողովրդի դեմ զենք դարձնելով կեղծ խաղաղությունը։ 

Քաղաքական ուժերը վստահ են, որ Միայն Սամվել Կարապետյանը կարող է Հայաստանը դուրս բերել ճգնաժամից և առաջնորդել դեպի ուժեղ ապագա»։

  • Կիսվել: