ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Մեկ օրում Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 450 մարդ

Մեկ օրում Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 450 մարդ

Ռուս խաղաղապահները շարունակում են Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ ուղեկցել տեղահանվածներին փոխադրող ավտոբուսների հերթական շարասյունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

 Նշվում է, որ ավտոբուսները Երևանից ուղևորվել են Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելով 457 մարդու:

 «Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները»,- ասվում է հաղորդագրությունում։

 Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից մինչև այսօր շուրջ 41 000 արցախցի վերադարձել է նախկին բնակության վայր:

  • Կիսվել: