երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 59 դեպք

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 59 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 59 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, ընտանեկան բռնության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու և ծանր վիրավորանքի՝ 5-ական, խարդախության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, ապօրինի ծառահատման՝ 2, մահվան ելքով մարմնական վնասվածք պատճառելու, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու, ծնողներից կամ այլ անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները երեխային ապօրինի բաժանելու կամ փոխելու, ինքնասպանության հակելու ու պատմության և մշակութային հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: