ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մեկ օրում բացահայտվել է 53 հանցագործություն, որից 8-ը՝ նախկինում կատարված

Մեկ օրում բացահայտվել է 53 հանցագործություն, որից 8-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես ՝ անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 8-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, ընտանեկան բռնության՝ 3, ծանր վիրավորանքի՝ 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, շորթման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, ինքնասպանության հասցնելու ու ծնողներից երեխային ապօրինի բաժանելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, սպանության փորձի, մարմնական վնասվածք պատճառելու և բնակարանային գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: