շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մեկ մեղադրում են հողեր հանձնելու, մեկ մեղադրում են հողեր չհանձնելու մեջ, դրա համար եմ ես մինչև հիմա վարչապետ․ Փաշինյան

Մեկ մեղադրում են հողեր հանձնելու, մեկ մեղադրում են հողեր չհանձնելու մեջ, դրա համար եմ ես մինչև հիմա վարչապետ․ Փաշինյան

Ո՞վ է ասում, որ այդքան թուքումուր ուտելը հեշտ, հաճելի բան է, նույնիսկ եթե ինչ-որ կաբինետում ես աշխատում, որը համարվում է հանրապետության թիվ 1 աշխատասենյակ: Ես զոհավածների ծնողների հետ շփվում եմ, իրենք ինձ հարցեր տալու հնարավորություն ունեցել են, ընդ որում և՛ քաղաքավարի, և՛ կոպիտ, և՛ էմոցիոնալ:

Ասել է Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ:

 

«Քննիչ հանձնաժողովում ասացի, որ մեղավոր եմ ինձ զգում, բայց եկեք հասկանանք, ինչում եմ ինձ մեղավոր զգում, որովհետև այն բանում ինչում ինձ մեղադրում են մեր ընդդիմադիրները, ներքին տրամաբանական հակասություն ունի:

Մեկ մեղադրում են հողեր հանձնելու, մեկ մեղադրում են հողեր չհանձնելու մեջ: Այստեղ մեկը մյուսին չեզոքացնում է, դրա համար եմ ես մինչև հիմա վարչապետ: Մի մասն ասում է՝ դավաճա՛ն, տվեցիր, մյուս մասն ասում է՝ դավաճա՛ն, չտվեցիր»,- ասել է վարչապետը:

 

 

 

  • Կիսվել: