ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մեղրին Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը փրկեցին իրենց կյանքով. Փաշինյան

Մեղրին Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը փրկեցին իրենց կյանքով. Փաշինյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպումներ է ունեցել իր համակիրների հետ Երևանի տարբեր վարչական շրջանների՝ ՔՊԿ գրասենյակներում: 

Հանդիպումներից մեկի ժամանակ Փաշինյանը խոսել է Մեղրիի՝ դեռ 1999 թ. շրջանառվող փոխանակման ծրագրի մասին՝ այս կերպ պատասխանելով իրեն ՛՛Մեղրին հանձնելու՛՛, ՛՛թրքասիրության՛՛ ու ՛՛դավաճանության՛՛ համար մեղադրողներին:

Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանը համակիրների հետ հանդիպման ժամանակ ասել է. ՛՛Կոմպրոմիսը հնարավոր եղել է հետևյալը՝ տարածքների փոխանակման միջոցով լուծել Ղարաբաղի հարցը, երբ երկու երկիր համաձայնվում են՝ այս տարածքն ինձ, սա քեզ, այս համատեքստում է ձևավորվել Մեղրին փոխանակելու փաստաթուղթը:

Տրամաբանությունը հետևյալն էր, որ Մեղրին փոխանցվում է Ադրբեջանին՛՛:

Այնուհետև նա ընթերցել է փաստաթղթից համապատասխան հատվածը. ՛՛Սույն համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո, մեջբերում առաջին հոդվածից, նախկին ԼՂ ԻՄ տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը 1988 թ. եղած սահմաններում, ինչպես նաև Ա հավելվածում նշվածը փոխանցվում են ՀՀ-ին, համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Մեղրիի շրջանը 88-ի սահմաններում, ինպես նշված է Ա հավելավածում, փոխանցվում է Ադրբեջանին:

Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ-ն սկսում է իրականացնել իր ԶՈւ-ի դուրսբերումը ադրբեջանան գրավյալ տարածքներից՝ ներառյալ Աղդամի, ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի, Շահումյանի, Քելբաջարի, Զանգելանի և Ղազախի շրջանները:

Զինուժի դուրբերումը պետք է ավարտվի սույն համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո սկսվում է Մեղրիի բնակչության, Աղդամի, ֆիզուլիի, Քելբաջարի, Ջաբրաիլի, Կուբաթլուի, Շահումյանի, Զանգելանի և Ղազախի շրջանների բնակչության անվտանգ և կամավոր տեղափոխումը ՀՀ տարածք՝ 60 օրվա ընթացքում ուժի մեջ մտնելուց հետո՛՛:

Պարզաբանելով վերը ընթերցածը՝ Փաշինյանը նշել է. ՛՛Սեպտեմբերին պարզ էր, որ Ղարաբաղի հարցը ինքնորոշման ճանապարհով լուծելու հարցը փակվում է, գալիս է գաղափարը՝ Մեղրին տանք, Ղարաբաղը վերցնենք, 99 թ. տեղի է ունենում ԱԽ նիստ, այս հարցը դրվում է քննարկման:

Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիչճյանը,, բնականաբար,  դեմ են արտահայտվում, որովհետև Իրանի մեր բաց երկու սահմաներից մեկը կորցնում ենք, որից հետո Վազգեն Սարգսյանը գնում է Մեղրի, ելույթ է ունենում այս փաստաթղթի դեմ, հետո տեղի է ունենում Հոկտեմբերի 27-ը, և նրանք սպանվում են:

Այդ ժամանակ որ ասում են՝ Շուշիի հարց չի եղել, ասում է՝, մեջբերում եմ, ՛՛Նախկին ԼՂ ԻՄ տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը 1988 թ. եղած սահմաններում...՛՛, այսինքն՝ Շուշին ԼՂԻՄ-ի տարածքում չէ, և նա դուրս է բերված, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը նույն կարգավիճակն ունեն, որը Վարդան Օսկանյանն անվանում էր օկուպացված տարածքներ:

Ասում էին՝ Շուշիի հարց չի եղել երբեք, այս թրքասեր իշխանությունն է այս հարցը բերել: Եթե թրքասիրության չափանիշը սա է, թրքասերը դուք եք, եթե դավաճանության չափանիշը սա է, դավաճանը դուք եք, այսօր ասում են՝ Մեղրին տալիս է… Մեղրի տվողը դուք եք եղել, Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը իրենց կյանքի գնով Մեղրին փրկել են, ձեզանից են փրկել…՛՛:

  • Կիսվել: