շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեղրիի միջանցքի և 7 գյուղերի վերադարձի վերաբերյալ թեմա եղել է նոյեմբերի 9-ի հայտարարության նախագծերից մեկում, ես ասել եմ՝ բացառված է, այդպիսի թուղթ ես չեմ ստորագրի․ Փաշինյան

Մեղրիի միջանցքի և 7 գյուղերի վերադարձի վերաբերյալ թեմա եղել է նոյեմբերի 9-ի հայտարարության նախագծերից մեկում, ես ասել եմ՝ բացառված է, այդպիսի թուղթ ես չեմ ստորագրի․ Փաշինյան

Մեղրիի միջանցքի և 7 գյուղերի վերադարձի վերաբերյալ թեմա եղել է նոյեմբերի 9-ի հայտարարության նախագծերից մեկում։ Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Մենք երբեք Մեղրիի միջանցք, նման հարցեր չենք քննարկել որևէ մեկի հետ։ Այո, եղել է այդպիսի թեմա, այդպիսի թեմա եղել է նաև նոյեմբերի 9-ի հայտարարության նախագծերից մեկում։ Թեմա է եղել 7 գյուղերի վերադարձի վերաբերյալ։ Ես ասել եմ՝ բացառված է, այդպիսի թուղթ ես չեմ ստորագրի, ինչ ուզում է, լինի, և դա հանվել է»,- ասաց նա՝ նշելով, թե այն, ինչ տեղի է ունեցել, 30 տարվա բանակցության հետևանքն է։

«Մենք հուսահատ կռիվ ենք տվել այդ բանակցածի դեմ, ինչպես Ավարայրի ճակատամարտում ենք հուսահատ կռիվ տվել»,- նշեց Փաշինյանը։

  • Կիսվել: