երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Մայր հայրենիքը ձեռքերը չի լվացրել Արցախից, մենք միասին ենք, մեկ բռունցք և ուժ․ Սաղաթելյան

Մայր հայրենիքը ձեռքերը չի լվացրել Արցախից, մենք միասին ենք, մեկ բռունցք և ուժ․ Սաղաթելյան

Մեզ ստիպում են հրաժարվել հայկական հարցից, մեր անցյալիցմ որպեսզի  գողանան մեր ապագան: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, Ջահերով երթից առաջ իր ելույթում ասաց ՀՅԴ ԳՄ անդա, ԱԺ պատգամվոր Իշխան Սաղաթելյանը:

«Մեզ բաժանում են նախկինների, նորերի, սեւերի, սպիտակների, հայաստանցիների, ղարաբաղցիների, տեղացիների, սփյուռքահայերի, որպեսզի ավարտին հասցնեն հայ ժողովրդի ոչնչացման այս հրեշավոր ծրագիրը: Մեզ հեռացնում են մեր արմատներից, հարձակվում են եկեղեցու վրա եւ դա անում են պարզ պատճառով, որովհետեւ Թուրքիայի ծրագրերում ոչինչ չի փոխվել եւ դա անում են այս շենքում նստած սրիկա Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ եւ ձեռքով» ,- ասաց նա:

Երթի մասնակիցները վանկարկեցին «Նիկոլ, դավաճան»:

Շարունակելով Սաղաթելյանն ասաց, որ ստեղծված իրավիճակում անելիքը մեկն է՝ դիմադրություն եւ պայքար:

«Հետեւաբար մենք այլ ընտրություն չունենք, մենք պետք է ընտրենք ինքնապաշտպանության, պայքարի եւ արժանապատիվ կյանքի ճանապարհը:Ստում են եւ դավաճան են բոլոր նրանք, ովքեր պնդում են՝ մենք թշնամուն դիմագրավելու հնարավորություն չունենք եւ պետք է հանձնվենք,-ասաց նա:

Դիմելով արցախահայությանը՝ Սաղաթելյանը ներողություն խնդրեց, որ նրանց եւ Հայաստանի ճակատագիրը որոշում են այս «թրքահպատակ դավաճանները»:

«Մայր հայրենիքը ձեռքերը չի լվացրել Արցախից, մենք միասին ենք, մեկ բռունցք եւ ուժ: Մենք ոչ միայն կարող ենք, այլ պարտավոր ենք շրջելու մեր պատմության այս սեւ էջը: Ամեն ինչ վերջացած չէ սիրելի հայրենակիցներ, գլխավոր կռիվը դեռ առջեւում է, չնահանջենք մեր արդար պայքարաից, մի կողմ դնենք կուսակցական, քաղաքական եւ անձնական հարցերըհամախբվենք եւ դուրս վռնդենք մեր երկրից նեքրին թշնամիններին եւ արտքաին թշնամուն»,- ասաց նա:

  • Կիսվել: