շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
«Մայր Հայաստան» խմբակցությունը բողոքի ակցիա է իրականացնում քաղաքապետարանի դիմաց՝ ընդդեմ սպասվող թանկացումների․ ուղիղ

«Մայր Հայաստան» խմբակցությունը բողոքի ակցիա է իրականացնում քաղաքապետարանի դիմաց՝ ընդդեմ սպասվող թանկացումների․ ուղիղ

Երևանի ավագանում «Մայր Հայաստան» խմբակցությունը բողոքի գործողություն է իրականացնում քաղաքապետարանի դիմաց՝ ընդդեմ սպասվող թանկացումների։

Մեծ թվով ոստիկաններ են բերվել, որոնք շրջապատել են քաղաքապետարանի շենքը:

Խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Գնալու ենք նախասրահ, դահլիճ չենք մտնելու, տեսնենք՝ ով է ապահովելու էդ քվորումը»։

Նշենք, որ ժամը 10-ին նախատեսված է Երեւանի ավագանու նիստը եւ «Մայր Հայաստանի» նպատակն է, որ ընդդիմադիր խմբակցությունները չներկայանան, Քվորում չապահովվի եւ հնարավոր չլինի նիստ անցկացնել: Իսկ օրակարգում են, մասնավորապես, Օրակարգում է մասնավորապես, Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին, Երևանի զարգացման 2024 թվականի ծրագիրը հաստատելու մասին, Երևանի զարգացման 2024-2028 թվականների հնգամյա ծրագրի հաստատման մասին նախագծերը:

  • Կիսվել: