հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մայիսին Հայաստանում գնաճը կազմել է 9 տոկոս, ինչը ենթադրում է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը շատ ավելի բարձ է․ԿԲ նախագահ

Մայիսին Հայաստանում գնաճը կազմել է 9 տոկոս, ինչը ենթադրում է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը շատ ավելի բարձ է․ԿԲ նախագահ

Մայիսին Հայաստանում ուեննք 9 տոկոս գնաճ, ինչը ենթադրում է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը շատ ավելի բարձ է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ֆինանսավարկային  և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադռնալով ԱՄՆ փոխարժեքի անկմանը և գնաճին:

Ըստ նրա 9 տոկոս գնաճը չափազանց բարձր թիվ է Հայաստնաի տնտեսության և ընդհանուր պատմական զարգուցումենրը դիտարեկլու  առումով: 

«Իհարկե մեզ գործընկեր երկրենրում գնաճի ցուցանիշը շատ ավելի բարձր է, քան Հայաստանում, սակայն պետք է հասկանանք, որ 9 տոկոս գնաճը ենթադրում է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը շատ ավելի բարձ է»,-ասաց նա:

Անդրադաձնալով փոխարժեքին, Մարտին Գալստյանը նշեց, որ փոխարժեքի ձևավորվման վրա կենտրոնական բանկը որևէ ազդեցություրն չունի: «Մենք տարվա ընթացքում մոտավորապես հարյուր միլիոն դոլարին համարժեք արտաժույթ ենք ձեռք բերել: Փոխարժեքը ձևավորվում է շուկայում ազատ առաջարկի և պահանջարկի վրա: Հիմա Կենտրոնական բանկին այն է, որ ԿԲ- արհեստականորեն մտնի շուկա, միջամտի և արժեզրկի ազգային արժույթը: Դա միգուցե կօգնի տնտեսվարողների որոշակի խմբի մասնավորապես արտահանողներին, բայց պետք է հասկանանք թե դրա համար ով է վճարելու, դրա համար վճարելու է լայն հասարակությունը  և կոււնենանք գնաճի շատ ավելի բարձր մակարդակ, որը անխուսափելիորեն հանգեցնելու է  մեր հայրենակիցների կենսամակարդակի ավելի նվազման՝ մասնավորապես այն  հայրենակիցների, ովքեր տնտեսապես շատ զգայուն եմ»,-ասաց նա և նկատեց, որ  հասարակության մոտ այնպիսի կարծիք կա, որ ճիշտ կլինի Կենտրոնական բանկը փոխարժեքը ֆիքսի:

«Եթե արհեստականորեն արժեզրկենք դրամը ու գնանք մեր մադնատի դեմ, մտնենք շուկա, ձեռքբերենք արտաժույթ, արհեստականորեն արժեզրկենք Հայաստանի ազգայինա արժույթը, մենք կբախվենք գնաճի ևս մեկ ալիքի հետ,, որը կհարվածի բոլորին: Լուծման տեսանկյունից միջազգային լավագույն փորձը հուշում են սեկտորային քաղաքակնությունների իրականացումը, այսինքն այդ սեկտորներին տրվի օժանդակություն»,-ասաց նա:

ԿԲ նախագահը նշեց, որ ամեն դեպքում գնաճը պայմանավորված է միջազգային գների բարձրացմամբ, տրանսպորտային պրոբլեմըներով,  բայց Ֆինանսական կայունության խնդիկր Հայաստանում չկա: Դիտարկելով բոլոր գործոնները Մարտին Գալստյանը նշեց, որ մոտակա ամիսներին գնաճային միջավայրը շարունակվելու է: «Մեր կանախտեսումներով  առաջիկա մի քանի ամիսներին 9 տոկոս գնաճը միգուցե ավելի որոշակի բարձրացման միտումներ ցուցաբերի,  բայց եթե նոր արտասավոր բան գտեղի չուեննա տարվա վերջին այս պահին ունեցած գնաճից ավելի ցածր գնաճ կունենաք»,-ասաց նա:

  • Կիսվել: