չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
ԱՄՆ դեսպանատանը հարցազրույցի ամրագրման համակարգն ապաակտիվացված է. նորը կգործարկվի մայիսի 30-ին

ԱՄՆ դեսպանատանը հարցազրույցի ամրագրման համակարգն ապաակտիվացված է. նորը կգործարկվի մայիսի 30-ին

Ս․թ․ մայիսի 30-ից Միացյալ Նահանգների դեսպանատունը գործարկելու է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի օր ամրագրելու և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգ: Այս մասին հայտոնւմ են ԱՄՆ դեսպանությունից:

Հարցազրույցի ամրագրման համար նախկինում օգտագործվող համակարգն ապաակտիվացված է։ Կայքէջը հասանելի է միայն ընթերցման ռեժիմով, հետևաբար դրա միջոցով այլևս հնարավոր չէ․

• Հարցազրույցի օր ամրագրել,

 

• սուրհանդակային ծառայությունից օգտվելու լիազորագիր ստեղծել

• հարցազրույցին չներկայանալու մասին (no show) հայտ ներկայացնել

• հարցազրույցի ավելի վաղ օր հայցել։

Նոր համակարգը գործարկվելու է մայիսի 30-ին։ Մայիսի 30-ին հրապարակվելիք ցուցումները կօգնեն տեղափոխել ձեր հաշիվը նոր համակարգ:

Կարևոր տեղեկություններ․

Եթե ունեք ամրագրած հարցազրույցի օր, ներկայացեք ձեր հարցազրույցին սովորական կարգով։

Մինչև մայիսի 29-ը ներառյալ դուք կարող եք փաստաթղթեր ներկայացնել UMAKS սուրհանդակային ծառայության միջոցով (առանց սուրհանդակային ծառայությունից օգտվելու լիազորագրի) ` ներկայացնելով ձեր անձնագիրը և անձնագրի պատճենը:

Դուք կարող եք լիազորել երրորդ անձին հանձնել և վերցնել ձեր փաստաթղթերը/անձնագիրը՝ տրամադրելով նրանց ստորագրված լիազորագիր, որը պարունակում է տվյալ անձի ամբողջական անունը և ձեր անձնագրի պատճենը:

Ուշ եք ներկայացրել ձեր DS-160-ը և ձեր հարցազրույցը չի՞ կայացել: Գրանցվեք մայիսի 30-ից հետո՝ հարցազրույցի օր ամրագրելու և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգում՝ «չեմ ներկայացել հարցազրույցին» (no-show) խնդրելու համար:

Առաջիկայում ճամփորդական ծրագրեր ունե՞ք։ Հետևե՛ք մեզ՝ նոր կոնտակտային տվյալների և կայքէջի վերաբերյալ թարմացումներին ծանոթանալու համար։

Շուտով լրացուցիչ ցուցումներ կհրապարակվեն նոր համակարգից օգտվելու վերաբերյալ։

  • Կիսվել: