չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մարությանը՝ մետրոյի Աջափնյակի կայարանի կառուցման մասին

Մարությանը՝ մետրոյի Աջափնյակի կայարանի կառուցման մասին

Երկար բանակցություններից հետո մենք կառավարության հետ եկանք մի կետի, որ Մետրոպոլիտենը կառուցվելու է պետության կողմից: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով մասնավորապես Աջափնյակի կայարանի մասին։

«Դա ամենաճիշտ տարբերակն է: Հիմա մշակվում են երկփուլ մրցույթի պայմանները։ Երբ նախագիծ կունենանք, բաց տենդեր կլինի և հաղթող շինարարական կազմակերպությունը կկառուցի այդ համալիրը», ասաց նա, հավելելով, որ կառուցապատման գործում ակտիվ մասնակցություն կունենա:

  • Կիսվել: