Մարությանին անվստահություն հայտնելու հիմնական պատճառը նրա՝ ՔՊ-ից դուրս գալն է․ Եղոյան
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հիմնական պատճառը նրա՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալն է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
Sնդրադառնալով հարցին թե ինչո՞ւ է Երևանի ավագանին պահանջում քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականը, Եղոյանը նշեց․
«Երևանի ավագանին և քաղաքապետն ընդտրվում են քաղաքական ընտրության արդյունքում, ներկայացնում են քաղաքական թիմեր։ Եվ ճիշտ այնպես, ինչպես Ազգային ժողովում չի կարող քաղաքական թիմից դուրս եկած պատգամավորը լինել ԱԺ նախագահ, տեղակալ, հանձնաժողովի նախագահ, նույն տրամաբանությունը գործում է Երևանի ավագանու դեպքում»։