կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Մարությանի մտերիմը ձերբակալվեց 17 մլն դրամի չարաշահման համար. հետ գնացեք ու լսեք Մարությանի ելույթը՝ հեղափոխական արժեքների մասին. պատգամավոր

Մարությանի մտերիմը ձերբակալվեց 17 մլն դրամի չարաշահման համար. հետ գնացեք ու լսեք Մարությանի ելույթը՝ հեղափոխական արժեքների մասին. պատգամավոր

Հայկ Մարությանը հեռանալուց առաջ որոշել էր հեղափոխական արժեքների փոքր մաստեր-կլաս անցկացնել։ Ինչից ասես որ չխոսեց, մի մեծ շեշտ դրեց նախարարների աշխատավարձի վրա, դրանք որակելով հեղափոխական արժեքների ուրացում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Նա նշել է. ՛՛Օրեր առաջ ձերբակալվեց Հայկ Մարությանի մտերիմը հանդիսացող Արմեն Գրիգորյանը, ով Մարությանի հրամանով նշանակվել էր «Աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն։ Ձերբակալվեց 17 միլիոն դրամի չարաշահման համար։ Մարությանի մտերիմը մեղքն ընդունեց ու վնասը վերականգնեց։

Հիշեցնեմ, որ այս մարդը ամսեկան ստանում էր 1,5 միլիոն դրամ միջինացված աշխատավարձ: Նաև հիշեցնեմ, որ այս մարդը իր պաշտոնում էր նշանակվել միայն Հայկ Մարությանի մտերիմը լինելու բերումով։

Հիմա նորից հետ գնացեք ու լսեք Հայկ Մարությանի հոգեցունց ելույթը՝ հեղափոխական արժեքների ու աշխատավարձերի մասին՛՛։

 

 

  • Կիսվել: